Գարիկ ջան, բարև. 18-արդարների գործը չմեկնարկած՝ ընդմիջվեց 15 րոպեով
Քաղաքական
15:15 15/01/2026
Հայաստան

Գարիկ ջան, բարև. 18-արդարների գործը չմեկնարկած՝ ընդմիջվեց 15 րոպեով

18 արդարների գործով դատական նիստը դեռևս չսկսված՝ 15 րոպե ընդմիջում հայտարարվեց։ Պատճառը՝ հանրային մեղադրողների և որոշ պաշտպանների ու մեղադրյալների բացակայությունն է։ Դատավոր Ֆարխոյանն ասաց՝ ընդմիջմանը կպարզեն բացակայության պատճառները։

Այսօր դատարանի դահլիճ Բագրատ Սրբազանը բերվեց ուշացումով, երբ արդեն մեկնարկել էր նիստը։ Հայտարարված ընդմիջմանը նա ներկաներին հրավիրեց միասնական աղոթքի, ապակա այն կողմից շփվեց իր կողմնակիցների ու քաղաքացիների հետ, որոնք եկել են աջակցելու «Սրբազան պայքար»-ի անդամներին։

«Գարիկ ջան, բարև»,-ողջունեց նա ապակուն մոտեցած Գարիկ Գալեյանին՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գարիկ ջան, բարև. 18-արդարների գործը չմեկնարկած՝ ընդմիջվեց 15 րոպեով