Երեխաներս չեն հավատում, որ սա իրականություն է. Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը Երևանում է
Հասարակություն
10:50 15/01/2026
Հայաստան

Երեխաներս չեն հավատում, որ սա իրականություն է. Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը Երևանում է

Բաքվի գերությունից Հայաստան վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը կինը՝ Լինդան, արդեն Հայաստանում է։

Վիգենի կինը օդանավակայանում չկարողացավ զսպել արցունքները։ Նա ներողություն խնդրեց, որ չի կարողանում խոսել, միայն ասաց. «Ես այնքան երջանիկ եմ, ուզում եմ ամուսնուս տեսնեմ։ Երեխաներս չափազանց ուրախ են, չեն հավատում, որ սա իրականություն է։ Երբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա»։

Լինդան օդանավակայանից գնաց «Մուրացան» զինվորական հոսպիտալ, որտեղ գտնվում է ամուսինը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում, լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ: Նրանք գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։  Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին։ 

Վիգեն Էուլջեքչյանին Բավքի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեխաներս չեն հավատում, որ սա իրականություն է. Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը Երևանում է