Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». Իրազեկման ակցիա՝ Երևանում
Երևանի տարբեր հատվածներում շենքերի պատերին հայտնվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկարը՝ «Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին» գրառմամբ։ Իրազեկման ակցիայի նպատակն է՝ ևս մեկ անգամ բարձաձայնել, որ, ինչպես պնդում են պաշտպանները, Խաչիկ Գալստյանին առաջադրված մեղադրանքը շինծու է։

Դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին կալանավորեց երկու ամսով՝ մեղադրելով ընտրակաշառք տալու համար:
