Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես հակված եմ հիմնականում դիվերսիայի վարկածին. Ազատի կացարանի հրդեհից զnhված զինծառայողի հայր
«Ես հակված եմ հիմնականում դիվերսիայի վարկածին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից մեկի հայրը։
Նա նշեց, որ իր պատկերացմամբ՝ ովքեր ողջ են մնացել, կացարանի ներսում չեն եղել։
«Ներսում եղել են 15 զինվորները, որոնք զոհվել են։ Դրսում եղել է կարաուլը, ով շատ այրվածքներ էր ստացել։ Հավանաբար, դիվերսանտը նրան դրսում ինչ-որ ձևով վնասազերծել է, մտել է ներս, ինչ- որ բան է գցել, տղերքին «գլուշիտ» է արել ու իր անելիքն արել է, նրան էլ բերել է ներս, որ տղերքի հետ միասին վառվի։ Դրանից հետո մնացածը եկել, հասել են, կարողացել են մի ձևով այդ տղային հանել, մնացածին չեն կարողացել օգնել։
Մնացածը՝ գնացել են ջուր բերելու կամ չգիտեմ ինչ, ընդամենը հեքիաթ է։ Վարդենիսում հունվարի ցրտին գիշերը 12.30-ին ո՞վ պետք է գնար, ջուր բերեր, ինչ է լողանար», - ասաց զոհված զինծառայողի հայրը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հենց դեպքի առավոտյան իր հայտարարությամբ ուղղորդեց այս գործը, այդպես գործն ուղարկվեց դատարան, որտեղ կարող է իր ազդեցությունը ունենալ և իր ասած վարկածը մինչև վերջ տանում են։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։