Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստանի հետ գործընկերության կողմնակիցները Հայաստանում չեն հետապնդվի. Լավրով
2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նաև մեկնաբանեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, ապա նա մեղադրվում է Ռուսաստանի և Բելառուսի միջև միությանը Հայաստանի միանալու հարցը քննարկելու կոչ անելու մեջ։ Նրա ձերբակալությունը քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը, այլ սեփական պետության զարգացման համար նրա արտաքին հարաբերությունների առավելագույն օգտագործմանը, լուրջ շփոթմունք և մտահոգություն է առաջացրել», -ասաց ՌԴ ԱԳ նախարարը և հավելեց. «Եվ մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք պաշտպանում են Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը և խորացումը, չեն հետապնդվի»։