Այս բոլոր խոսակցությունները բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բացի սպորտի. Անդրեասյանը՝ Գագիկ Սարգսյանի հայտարարության մասին
Սպորտ
17:14 21/01/2026
Հայաստան

Այս բոլոր խոսակցությունները բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բացի սպորտի. Անդրեասյանը՝ Գագիկ Սարգսյանի հայտարարության մասին

«Շատ տարօրինակ է, որ սպորտին աջակցության, ավելի ճիշտ դրա բացակայության մասին խոսքեր են հնչում այն պարագայում, երբ որ սպորտի ոլորտի ֆինանսավորումը անգամներով աճել է։ Այդտեղ ոչ մի չափազանցություն չկա»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի հրաժարականին ու հայտարարությանը, որ «միայն ֆեդերացիայով կամ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով, այդ սպորտաձը զարգացնել հնարավոր չէ, հունվարի 20-ի դրությամբ դեռ չեն ստացել  պետական ֆինանսավորումը»։ 

Ըստ նրա, այս տարի դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆինանսավորումն ավելացել է 18 տոկոսով։ 

«Այս բոլոր խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բացի սպորտի»,- ասաց Ժ. Անդրեասյանը։ 

Հիշեցնենք՝ որ Գագիկ Սարգսյանը նաև հայտարարել էր, որ տարիներ շարունակ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, ներկայացրել առկա խնդիրները, սակայն դրանք լուծում չեն ստացել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder