Երեկ ԱԺ-ում Փաշինյանը հասավ մանիպուլյացիայի գագաթնակետին. Մամիջանյան
Քաղաքական
12:03 22/01/2026
Հայաստան

Երեկ ԱԺ-ում Փաշինյանը հասավ մանիպուլյացիայի գագաթնակետին. Մամիջանյան

«Ինչքա՞ն են ֆոկուսնիկություն անելու։ Սա ուղղակի քաղաքական  ֆոկուսնիկություն է, իսկ երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին Փաշինյանը հասավ մանիպուլյացիայի գագաթնակետին»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ իշխանության կողմից հնչող հայտարարություններին։

Նա նշեց, որ պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ իրենք կենսաթոշակները բարձրացրել են մի քանի անգամ. «10 վայրկյան  պաուզա բռնեց, որ իր smm անող տղան  հասցնի նկարել ու տարածել փերֆեքթ  թիվիներով, հետո ասաց՝ տարբեր որոշումներով։ Այսինքն, այստեղ անգամը ոչ թե 2 անգամ բարձրացնելն է, օրինակ՝ 10 հազարը սարքել 20 հազար դրամ, այլ մի անգամ 10 հազարը սարքել են 11 հազար դրամ, մի անգամ՝ 11 հազարը 12 հազար, մի անգամ՝ 12 հազարը 13 հազար, բայց ներկայացնում է մի քանի անգամ են բարձրացրել։ Սա արդեն մանկապարտեզի մակարդակի մանիպուլյացիաներ են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեկ ԱԺ-ում Փաշինյանը հասավ մանիպուլյացիայի գագաթնակետին. Մամիջանյան