Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. Աստղիկ Մաթևոսյանը մանրամասներ է հայտնում
Քաղաքական
10:45 22/01/2026
Հայաստան

Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. Աստղիկ Մաթևոսյանը մանրամասներ է հայտնում

«Երեկ ուշ երեկոյան նորից տեսակցեցի 13 օր հացադուլի մեջ գտնվող, 69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին»,-տեղեկացնում է Antifake.am-ի խմբագիր, Նարեկ Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։

Նա մանրամասնում է՝ տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում:

«Կանչեցինք բուժքրոջը, չափեց ճնշումը, ասաց՝ վիճակը հացադուլի հետևանքն է: Չգիտենք՝ ինչպե՞ս է Նարեկը գիշերն զգացել պատժախուց-մենախցում և ի՞նչ վիճակում կլինի այսօր՝ հացադուլի 14-րդ օրը: Նարեկը հացադուլից զատ նաև առողջական խնդիրներ ունի, նրան շտապ վիրահատական միջամտություն է ցուցված և արդեն մեկ շաբաթ է սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծմանը»,-գրում է  նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. Աստղիկ Մաթևոսյանը մանրամասներ է հայտնում