Ընտրություններին ընդառաջ՝ ռեպրեսիաները սաստկանալու են. Մամիջանյան
Քաղաքական
16:58 23/01/2026
Հայաստան

Ընտրություններին ընդառաջ՝ ռեպրեսիաները սաստկանալու են. Մամիջանյան

«Փաշինյանը պատրաստ է անել ամեն ինչ իր իշխանությունը պահպանելու համար՝ վաճառել Հայաստանը, Հայաստանի պետական շահերը, անվտանգային օրակարգը, այդ թվում նաև պատրաստ է դիմել ցանկացած ռեպրեսիաների»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը

Նա նշեց, որ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, սակայն այստեղ միակ հարցն այն է՝  ժողովուրդը դրա հետ կապված ինչ կանի։

Մամիջանյանն ընդգծեց, որ հունիսին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ սաստկանալու են ռեպրեսիաները։

«Վստահ եմ, որ ավելի շատ մարդկանց ապօրինաբար կկալանավորի։ Դա տեսանելի է շատ բաներից, բայց մի կարևոր կետ նշեմ. Արարատ Միրզոյանը Եվրոպական միությունից խնդրել էր 15 միլիոն դոլար իբր Հայաստանում արտաքին  սպառնալիքները վերացնելու համար։ Փաստը, որ ԵՄ դրան համաձայնեց, երկու հարթության մեջ եմ դիտարկում. առաջին, իհարկե, այդ մասնակցությունը, նաև ֆինանսական, նշանակում է  Հայաստանի ներքին գործերին ինքին միջամտության, երկրորդ՝ ցույց է տալիս մինչև ընտրությունները, գուցե դրան հաջորդող շրջանում բոլոր ռեպրեսիաները, ճնշումներն այլախոհերի, ընդդիմադիրների նկատմամբ, որոնք իրականացնելու է Փաշինյանը, փաթեթավորվելու են, որ իբր պայքարելու է արտաքին միջամտության դեմ։ 

Այդ դիմումն ու ԵՄ կողմից դրան  համաձայնությունը դիտարվում է  որպես ակներև քարտ բլանշ, թույլտվություն իրականացնել նման բռնաճնշումներ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder