«Աբրահամ Լինքոլն» ամերիկյան ավիակիրը դեպի Իրան շարժվելիս արդեն մտել է Հնդկական օվկիանոս
Քաղաքական
17:26 26/01/2026
Տարածաշրջան

«Աբրահամ Լինքոլն» ամերիկյան ավիակիրը դեպի Իրան շարժվելիս արդեն մտել է Հնդկական օվկիանոս

ԱՄՆ Ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հնդկական օվկիանոսի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խումբը դեռևս դիրքեր չի զբաղեցրել Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար: ԱՄՆ Ռազմածովային ուժերի ապագա ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել:

Հունվարի 23-ին Reuters-ը հայտնել էր, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն ավիակիր հարվածային խումբ և ամերիկյան կործանիչներ: Հրատարակությունը նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի թիվը մեծանում է լարվածության բարձրացման ժամանակահատվածներում, և զորքերի տեղափոխումը կարող է սկսվել բացառապես պաշտպանական նպատակներով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Աբրահամ Լինքոլն» ամերիկյան ավիակիրը դեպի Իրան շարժվելիս արդեն մտել է Հնդկական օվկիանոս