Եթե մենք չունեցանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, ապա դա խաղաղություն չէ՝ վտանգավոր ինքնախաբեություն է. Արման Թաթոյան
Քաղաքական
15:28 28/01/2026
Հայաստան

Եթե մենք չունեցանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, ապա դա խաղաղություն չէ՝ վտանգավոր ինքնախաբեություն է. Արման Թաթոյան

«Ցավոք, այնպես է ստացվել, որ Բանակի օրը՝ այս տոնը շատերի համար այլևս տոն չէ, ինչ-որ հիասթափությունների հետ է կապված, բայց սա մենք պետք է պարտադիր շտկենք,որովհետև պետք է ունենանք ուժեղ բանակ, մեզ պաշտպանելու կարողություն»,-«Եռաբլուրում» ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ  ներկայացրել են քայլեր, որոնք պետությունը տանում են ապահով խաղաղություն։

«Եթե մենք չունեցանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, և մեր խաղաղությունը կախված եղավ ուրիշի կամքից, ուրիշի թելադրած պայմաններից, դա խաղաղություն չէ, վտանգավոր ինքնախաբեություն է մեր ապագայի համար»,-ասաց Թաթոյանը և համոզմունք հայտնեց, թե այս իշխանությունների օրոք հնարավոր չէ ապահով խաղաղություն։

Թաթոյանը հայտարարեց, որ երբ իրենք գան իշխանությանը, օրենսդրությունը կամրագրեն, որ բանակի ֆինանսավորումը չի կարող ՀՆԱ-ի 8 %-ից ցածր լինել։

«Էդ որ ասում են՝ էս մեկը մեզնից ուժեղ է, այն մեկը ուժեղ, այսինքն չհասկացա, որևէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինե՞նք։ Բա եթե չպետք է ուժեղ լինենք և պետք է անընդհատ հույս ունենաք, որ այս մեկի բարի կամքից է կախված, ո՞նց քծնենք, ինչ անենք, որ մեզ թույլ տա ներքին քաղաքական հարցերում խաղաղությունից խոսենք, բայց իրականում չկա դա, պատրանքային վտանգն է թևածում»,-հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար ։

Նրա խոսքով՝ պաշտպանունակությունը միայն սպառազինությունը չէ՝ այլև ռազմարդյունաբերությունն է և ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի տնտեսության ճյուղ։

Թաթոյանը հիշեցրեց, որ իրենք հրապարակելու են 44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ չհրապարակի՝ դրանով նա փորձում է կոծկել իր ձախողումները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե մենք չունեցանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, ապա դա խաղաղություն չէ՝ վտանգավոր ինքնախաբեություն է. Արման Թաթոյան