Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի քաղաքապետարանն արտոնյալ կարգավիճակում է, ոչ մի կառույց դուխ չի անում մոտ գալ. Մեսրոպ Մանուկյան
«Եթե նույն ընկերությունը կատարում է մի աշխատանք շատ վատ որակի, փոխանակ հայտնվի սև ցուցակում, ընդհանրապես իրեն թույլ չտան մասնակցելու պետական տենդերների, հաջորդ մրցույթն է շահում»,- AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա նշեց, որ չնայած դրան, տվյալ ընկերությունը կրկին մասնակցում է մրցույթների ու շահում է. «Եթե իշխանության այս կամ այն ներկայացուչի հետ փոխկապակցված անձի ընկերություն չէ, կամ ձեր ընկերությունը չէ, ինչպե՞ս է ստացվում՝ չի հայտնվում սև ցուցակում, այլ տենդեր շահողների առաջամարտիկն է։
Այդ ընկերության տնօրենը ՔՊ-ական համամաասնական ցուցակում է, հերքելու տեղ էլ չունեն, որ կապ չունի իրենց հետ»,- ասաց Մանուկյանը։
Ըստ նրա, փողերը մսխվում են, խայտառակ վիճակ ու այդ պրոցեն անդադար շարունակվում է։
«Քանի այս իշխանությունը կա, Երևանի քաղաքաետարանն արտոնյալ կարգավիճակում է գտնվում, ոչ մի կառույց դուխ չի անում մոտիկ գալ, պատճառներից մեկն էլ այն է, որ շրջիկ թափառախմբի մասովկեն ապահովում են Երևանի քաղաքապետարան իր աշխատակիցներով, ցույց են տալիս, որ կեղծ հավատացյալների խմբակ կա, որ պտտվում են։ Անպատժելի կարգավիճակում է։ Այս մարդիկ ամեն ինչ անում են, թքած ունեն, ոչ ստուգող կա ոչ պատժող։ Եթե ունենան ստուգող, պատժող, չի լինի այդ ամենը»,- ասաց Մ. Մանուկյանը։
Panorama.am-ի հարցին՝ ո՞վ պետք է ձեռքը բռնողը լինի, նա պատասխանեց. «Գլխավոր դատախազությունը, ՊՎԾ-ն, ԱԱԾ-ն։ Բայց չեն գալիս։ Այ դա կոչվում է հովանավոոչություն, կոռուպցիա»։