ՀԱՊԿ–ի հետ կապված ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
17:01 29/01/2026
Հայաստան

ՀԱՊԿ–ի հետ կապված ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. Ռոբերտ Քոչարյան

«Իմ առաջարկը հետևյալն էր՝ համալրել ևս մեկ համաձայնագրով, որն իր մեջ կներառի երաշխիքային ամբողջ կոմպլեքսը և այդ երկու փաստաթուղը ստրոգրվեն միաժամանակ։ Չի կարող կայուն խաղաղություն լինի, որը հենված կլինի մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի տրամադրության վրա»,-հրավիրված ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր կողմից խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին հարցին, և նշեց, որ նման քաոտիկ իրավիճակում հույս դնել մեկ մարդու վրա՝ ուղղակի անհեթեթություն  և անպատասխանատվություն է։

 Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը թե ՀԱՊԿ-ն Հայաստանի զենք չէր վաճառում այդ պատճառով են այլ երկրներից զենք գնում՝ Երկրորդ նախագահը ասաց, որ երբեք այլ տեղից զենք գնելու խնդիր չեն ունեցել, որովհետև ՌԴ-ից շատ մատչելի գներով անհրաժեշտ որակի և քանակի զենք եղել է։

«Ռուսաստանի հետ մենք գնային այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ մարդն ուղղակի պետք է հիմար լինի, որ գնա կրկնակի կամ եռակի ավելի թանկ նույն զինատեսակն առնի»,- ասաց Քոչրայանը՝ նշելով որ դրանից հետո էլ զինամթերքի խնդիր  է լինելու։

Նա նշեց, որ այն, ինչն իշխանություններն անում են այսօր սպառազինության հարցում, անհասկանալի է՝ զենքերի մի մասը հնդկաստանից բերելով, մյուսը՝ ֆրանսիայից, բայց դրանք համալրելու և համադրելու կարևոր խնդիր կա։

«Եթե 2018 թվականին ասում էի անփորձ են, 8 տարի հետո եթե ասես անփորձ են, ապա պետք է ասես ապուշ են։ 8 տարում գոնե մի բան չսովորեցի՞ն, ուրեմն այստեղ մարդիկ են, որոնք ընդունակ չեն որևէ բան սովորելու գոնե անցած սեփական փորձից, կամ մարդիկ են, որոնք այլ մոտիվներ ունեն»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը

 Նա նշեց, որ նման կերպ իշխանությունը դիվերսիֆիկացիա չի անում, քանի որ այն չի բերում բանակի ուժեղացման։

ՀՀ Երկորդ նախագահը հիշեցրեց, որ ուկրաինայում «Բայրաքթարները» ուղակի վերացել են նույ ՀՕՊ միջոցներով, որոնք ուներ նաև Արցախի Պաշտպանության բանակը, բայց դրա փոխարեն լավ գովազդեցին թուրքական այդ զինատեսակը։

«ՀԱՊԿի հետ հարաբերվելու խնդիր չկա ընդհանրապես։ ՀԱՊԿ–ի հետ կապված ես էլ ունեմ որոշակի հիասթափություն, որը գալիս է նրանից, որ իրականում ՀԱՊԿ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի»,- նշեց Երկրորդ նախագահը, և հավելեց.

«Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ–ի հետ, հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի։ Մենք պետք է ՀԱՊԿ–ին դիտենք հետևյալ կերպ. ՀԱՊԿ–ն առանց Ռուսաստանի ի՞նչ է իրենից ներկայացնում, ոչինչ․

ՀԱՊԿ-ին պետք է նայենք որպես ռուսաստանակենտրոն մի կառույց և մենք գործ ունենք Ռուսաստանի հետ։ Մոռացեք Լուկաշենկոյին, թե ինչ է ասել, մոռացեք Կենտրոնական Ասիայի երկրներին։ Բայց այդ ամենը դրոշ սարքել էդ հողի վրա Ռուսաստանի հետ հարաբերությունը փչացնել, հետո ասել որ զենք չեն ծախում.... դու ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀԱՊԿ–ի հետ կապված ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. Ռոբերտ Քոչարյան