Ինչ անի 65+ տարիքի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ-ից օգտվելու համար
Առողջություն
12:22 30/01/2026
Հայաստան

Ինչ անի 65+ տարիքի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ-ից օգտվելու համար

«Եթե անձը չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ ինչպես գործարկել ԱՐՄԵԴ հավելվածը, այս պարագայում մոտենում է առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և օգնում են գործընթացն իրականացնել:

Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկը բացում է ԱՐՄԵԴ-ի տեսանելի դաշտերը, և այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում՝ ներկայացնելով պացիենտին»։ 

Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին՝ 65 + տարիքային խմբում գտնվող մարդիկ, որոնք սմարթֆոն չունեն,  չեն կարող ներբեռնել ԱՐՄԵԴ հավելվածը, ի՞նչ պետք է անեն ընդգրկվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։

Ըստ Ավանեսյանի, այստեղ որևէ խնդիր չկա. «Եթե մարդը սմարթ հեռախոս չունի, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից օգտվելու խնդիր կունենա:

Մի այլ հանգամանք էլ. եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր ԱՐՄԵԴ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ-ինչ պատճառներով ընկել է շտապօգնության միջոցով հիվանդանոց, սա ևս խոչընդոտ չէ՝ իրացնելու իրավունքը։ Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի, և նա կստանա իր բժշկական օգնությունը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder