Իրանը պատրաստ է փակել իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի համար. NYT
Քաղաքական
11:59 03/02/2026
Տարածաշրջան

Իրանը պատրաստ է փակել իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի համար. NYT

Իրանը պատրաստ է փակել կամ կասեցնել իր միջուկային ծրագիրը՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալու և տարածաշրջանում լարվածությունը մեղմելու համար։ Այդ մասին հայտնում է «Նյու Յորք Թայմս»-ը (NYT)՝ հղում անելով պաշտոնյաներին։

Երկու աղբյուրների համաձայն՝ Թեհրանը պատրաստ է դադարեցնել կամ կասեցնել իր միջուկային ծրագիրը, ինչը կլինի մեծ զիջում: Այնուամենայնիվ, Իրանի իշխանությունները կնախընտրեին կարգավորում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ տարածաշրջանային միջուկային էներգիայի կոնսորցիումի ստեղծման միջոցով։

Թերթը, հղում անելով ամերիկացի և իրանցի պաշտոնյաներին, նշում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը, որոնք փետրվարի 6-ին Ստամբուլում պետք է մասնակցեն հնարավոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին, նամակագրության միջոցով անձնական կապի մեջ են: Ավելին, ըստ New York Times-ի, Թուրքիայում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն ձեռնարկատեր և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները, ինչպես նաև Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հունվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան: Նա հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային զենքի լիակատար վերացում: Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել է, որ Իրանի ներկայացուցիչները «լուրջ բանակցություններ» են վարում իրենց ամերիկացի գործընկերների հետ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder