Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին և կսկսենք իրազեկման աշխատանքները. Արդարադատության նախարար
Քաղաքական
13:21 04/02/2026
Հայաստան

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին և կսկսենք իրազեկման աշխատանքները. Արդարադատության նախարար

«Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին և կսկսենք իրազեկման աշխատանքները»,-նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով կատարված նշանակալի քայլերը։

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել են և ընդունվել  սահմանադրական խորհրդի կողմից:  

«Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նախարարը:

Գալյանը նշեց, որ Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեով և, որ  վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին և նա ազատ ընտրությունների միջոցով կարտահայտի իր կամքը մայր օրենքի նոր տեքստի վերաբերյալ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին և կսկսենք իրազեկման աշխատանքները. Արդարադատության նախարար