Բաքուն հայ գերիների մի մասին ժամանակ առ ժամանակ կվերադարձնի, բայց ոչ բոլորին. Արա Ղազարյան
Իրավունք
17:47 09/02/2026
Հայաստան

Բաքուն հայ գերիների մի մասին ժամանակ առ ժամանակ կվերադարձնի, բայց ոչ բոլորին. Արա Ղազարյան

«Ցանկացած քաղաքական պայմանավորվածության հիմքում  իրավական չափանիշներն են, ստանդարտներն են, դրանք միշտ էլ եղել են»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց  իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Ըստ նրա, մնում է քաղաքական կամք լինի, ինչ-ինչ պայմանավորվածություններ, որ ինչ-որ մի ժամանակ դա իրականում աշխատի, եթե, օրինակ, խոսքը վերաբերում է Բաքվում  պահվող հայ գերիներին։

«Վստահ եմ՝ մի մասը ժամանակ առ ժամանակ կվերադարձվի, բայց ոչ բոլորը։ Դատելով  մեղադրանքների բնույթից, այն նպատակներից, որոնք Ադրբեջանն է  հետապնդում, իսկ իրավական գործընթացի  նպատակն այն չէ, ինչ-որ  ընկած է ձևական գործընթացի հիմքում, դա քաղաքական է, հերքել ընդհանրապես  Արցախի անկախությունը որպես պատմական փաստ և որպես իրավական երևույթ։ Հեռահար նպատակը դա է, իսկ եթե դա է, նշանակում է՝  ոչ բոլորը կվերադառնան Հայաստան»,- ասաց Ա. Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հավաքը կազմակերպվել է  ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման  հարցի վրա ուշադրություն հրավիրելու համար։

Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ իշխանություններին պայքարին, Արա Ղազարյանն ասաց. «Այդ ամբողջը  գործադիր իշխանության կողմից կրոնական համայնքի ինքնավարության իրավունքի միջամտություն է, որն անթույլատրելու է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder