Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքուն հայ գերիների մի մասին ժամանակ առ ժամանակ կվերադարձնի, բայց ոչ բոլորին. Արա Ղազարյան
«Ցանկացած քաղաքական պայմանավորվածության հիմքում իրավական չափանիշներն են, ստանդարտներն են, դրանք միշտ էլ եղել են»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Ըստ նրա, մնում է քաղաքական կամք լինի, ինչ-ինչ պայմանավորվածություններ, որ ինչ-որ մի ժամանակ դա իրականում աշխատի, եթե, օրինակ, խոսքը վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին։
«Վստահ եմ՝ մի մասը ժամանակ առ ժամանակ կվերադարձվի, բայց ոչ բոլորը։ Դատելով մեղադրանքների բնույթից, այն նպատակներից, որոնք Ադրբեջանն է հետապնդում, իսկ իրավական գործընթացի նպատակն այն չէ, ինչ-որ ընկած է ձևական գործընթացի հիմքում, դա քաղաքական է, հերքել ընդհանրապես Արցախի անկախությունը որպես պատմական փաստ և որպես իրավական երևույթ։ Հեռահար նպատակը դա է, իսկ եթե դա է, նշանակում է՝ ոչ բոլորը կվերադառնան Հայաստան»,- ասաց Ա. Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հավաքը կազմակերպվել է ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցի վրա ուշադրություն հրավիրելու համար։
Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ իշխանություններին պայքարին, Արա Ղազարյանն ասաց. «Այդ ամբողջը գործադիր իշխանության կողմից կրոնական համայնքի ինքնավարության իրավունքի միջամտություն է, որն անթույլատրելու է։