Կառավարությունը հավանություն տվեց «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին»
Սպորտ
10:59 12/02/2026
Հայաստան

Կառավարությունը հավանություն տվեց «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին»

Գործադիրն այսօր հավանություն կտա «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» (Saint-Denis Convention) Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։

Ւստ կառավարության, այն պայմանավորված է ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ անվտանգային և սպասարկման հարցերին միասնական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

«Կոնվենցիան նպատակ ունի ապահովելու միասնական և համապարփակ մոտեցում, որը կօգնի մրցունակ և արդյունավետ համատեղ աշխատանք իրականացնել տարբեր երկրների և շահագրգիռ կողմերի միջև՝ ապահովելու միջոցառումների անվտանգության և վայելքի բարձր մակարդակ։ Կողմերն ընդունում են, որ ապահովությունը, անվտանգությունը և սպասարկումը պետք է համատեղվեն և աշխատեն որպես միահյուսված համակարգ:

Կոնվենցիայի դրույթները արտացոլում են այն կարևորությունը, որ պետք է ուշադրություն դարձվի ինչպես անվտանգության, այնպես էլ սպասարկման հարցերին՝ դրանք չհամարելով առանձին բաղադրիչներ։ Ապահովության և անվտանգության միջոցառումների արդյունավետ իրականացումը կախված է նաև բարձր մակարդակի սպասարկման ապահովումից, ինչը ենթադրում է հանդիսականների հարմարավետություն ու անվտանգություն, իսկ բոլոր այս գործոնները գործում են միասնական ռազմավարության շրջանակներում։

Կոնվենցիայի նպատակներից մեկը տարբեր կողմերի ներգրավվածությամբ և համագործակցությամբ օգնել բարձրացնել ֆուտբոլային ու այլ մարզական միջոցառումների անվտանգության մակարդակը, ինչը արդյունքում կնպաստի հանդիսատեսի վստահության բարձրացմանը։

Կոնվենցիան միտված է ստուգելու և համատեղելու այն լավագույն փորձը, որը կիրառվում է տարբեր երկրներում՝ զուգակցելով գործնական և իրավական մոտեցումները։ Դա հնարավորություն կտա մշակել նորարարական մեթոդներ, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը, և դրանք կիրառելու հնարավորությունը կբարձրացնի կոնվենցիայի դրական ազդեցությունը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder