Նրա ընտանիքի հայտարարությունը, պատգամ է և արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ. Աշոտ Ղուլյան
Քաղաքական
22:25 17/02/2026
ԼՂՀ

Նրա ընտանիքի հայտարարությունը, պատգամ է և արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը գրում է.

«Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… Բաքվում ավարտված «դատավարությունները» ցավեցնող են, թեկուզև՝ սպասված: Եվ Ռուբենի և մյուս գերյալների, Արցախի պատանդառված ղեկավարների իրավունքների մասին բարձրաձայնելը միայն նրանց ընտանիքներին ու հարազատներին չի կարելի թողնել:

Նրանց հայրենիք վերադարձնելու գործում անելիք ու ասելիք ունենք բոլորս: Եվ այստեղ և ամենուր: Նրա ընտանիքի հայտարարությունը, ինչպես միշտ, միայն զգացմունք չէ, այն նաև պատգամ է և արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ. «Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նրա ընտանիքի հայտարարությունը, պատգամ է և արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ. Աշոտ Ղուլյան