Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան
Քաղաքական
14:58 18/02/2026
Հայաստան

Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան

«Եթե Ալիևը զուգահեռում է այն դատավարությունը, որը Բաքվում է  տեղի ունենում Նյուրնբերգի հետ, հստակ պետք է հասկանանք՝ ինքն ասելու է, որ մեղադրյալիների աթոռներին նստած են մի մասը»,- ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ «խաղաղության» գործընթացի վերաբերյալ խորհրդանշական ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց  ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նա նշեց, որ վստահեցնում է՝ շուտով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անձանց վերաբերյալ Ադրբեջանը հայց է ներկայացնելու միջազգային ատյաններ, այդ թվում  Հայաստանի երեք նախագահների, պաշտպանության նախարարների, շտաբերի պետերի, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, հանցագործներ են, պետք է դատվեն։

«Նյուրնբերգում ոչ միայն դատվում էին իրական հանցագործները, այլ Գերմանիան ամբողջովին կապիտուլյացվեց։

Հիմա Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան է, որը նշանակում է Հայաստանն առանց պայմանների ընդունում է Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ասաց Հ.Նահապետյանը։

Հիշեցնենք, որ Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսելով հայ գերիների մասին՝ համեմատություն էր անցկացրել Նյուրնբերգյան դատավարությունների հետ և հարցրել. «Բոլոր նացիստական ​​առաջնորդները դատապարտված են մահվան, և ինչ-որ մեկը գալիս և խնդրում է նրանց ազատ արձակել...

Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան