Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամենացավալին Հայաստանի օրվա իշխանությունների լռությունն ու անգործությունն է. Հայկ Իգնատյան
«Երեկ հարևան պետությունում գերության մեջ գտնվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանը ապօրինաբար դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանությունների լռությունն ու անգործությունն է, որն այլևս որևէ մեկի չի զարմացնում»,-գրում է «Մեր Ձևով» շարժման անդամ Հայկ Ինգնատյանը։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ դիմելու է ՄԻԵԴ։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.
«16 ամբաստանյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ այս դատավճռով, իսկական ծաղր է: Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր պես քաղաքացիական մի քանի անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության սկզբունքների հետ: Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, մինչդեռ այս դատավճիռները վիրավորանք են միջազգային իրավունքով արգելված հանցագործությունների բոլոր զոհերի համար»;