Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանի նկուղում ուղղակի հակահիգիենիկ վիճակ է. Վարդան Ղուկասյանի պաշտպան
«Ծանոթանալով ձեր հայտարարության հետ՝ տպավորություն է, որ դուք ցանկացել եք պատժել պարոն Ղուկասյանին, դրան է ուղղված եղել ձեր գործողություններն ու որոշումը»,- Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գործով դատական նիստում հայտարարեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա մանրամասնեց, որ իր պաշտպանյալը դատական նիստերից մեկին չի կարողացել մասնակցել առողջական խնդիրների պատճառով։
Դիմելով դատավորի Լևոն Պետրոսյանին՝ Փոստանջյանն ասաց. «Առողջական խնդիրների հետ կապված հարցը, թեպետ ինչ-որ գրություն եք ընթերցել, որի մեջ չի եղել որևէ բժշկի կողմից հավաստում կամ ինչ-որ մի ապացույց, բայց գտել եք արժանահավատ չէ պարոն Ղուկասյանի դիմումը ձեզ առ այն, որ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին, արժանահավատ եք համարել ինչ-որ գրություն ոստիկանների կողմից կազմված և ինչ-որ պաշտոնյայի կողմից ստորագրված։ Դրանից հետո որոշում եք կայացրել բերման ենթարկելու պարոն Ղուկասյանին։ Այդ գործողությունը կատարվել է, բայց չեք ապահովել դատական նիստերի բնականոն ընթացքը։
Այնուամենայնիվ, այստեղ դատարանի նկուղում ուղղակի հակահիգիենիկ վիճակ է, չգիտեմ՝ իջնում եք այնտեղ, չեք իջնում, լինում եք, թե ոչ, տուալետի գարշահոտն ուղղակի կիլոմետրերից փչում է, այդ նկուղում պահվում են կալանավորներ, այդ թվում այնտեղ է գտնվել նաև պարոն Ղուկասյանը։ Բերել են, հետո նորից հետ են ուղեկցել մեկուսարան»։