Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գարնանը օրգանիզմը C վիտամինի պակաս ունի, որը նա օգտագործել է ձմռանը։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է բժշկության դոկտորանտ, Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի Բժշկության և կենսաբանական գիտությունների ինստիտուտի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դոցենտ Անդրեյ Տարասովը։
Գիտնականի խոսքով՝ ձմռանից գարուն անցման ընթացքում մարդիկ բազմաթիվ միկրոտարրերի, այդ թվում՝ C վիտամինի պակաս են զգում։ Նա նշել է, որ այս վիտամինը պարունակվում է թարմ բանջարեղենի և մրգերի, ինչպես նաև ֆերմենտացված բանջարեղենի մեջ, ինչպիսին է թթու կաղամբը։
«Կաղամբը շատ հարուստ է դրանով։ Դուք կարող եք ստանալ C վիտամինի ամբողջական օրական չափաբաժինը 150 գրամ կաղամբով՝ թթու կաղամբով կամ թարմ։ Սովորական, էժան կաղամբ», - հավելել է Տարասովը։
Ցիտրուսային մրգերը, այդ թվում՝ կիտրոնները, նույնպես հարուստ են C վիտամինով։ Սակայն դրանք չպետք է ավելացնել տաք թեյին կամ ջրին, քանի որ բարձր ջերմաստիճաններում վիտամինը ոչնչանում է՝ թողնելով միայն թթու համ։