Մարտի 1-ին «Անգլերեն»-ից երկրորդ անգամ քննություն կհանձնի 6177 դիմորդ
Կրթություն, գիտություն
15:31 25/02/2026
Հայաստան

Մարտի 1-ին «Անգլերեն»-ից երկրորդ անգամ քննություն կհանձնի 6177 դիմորդ

Մարտի 1-ին կազմակերպվելու է միասնական քննությունների առաջին փուլի հերթական քննությունն «Անգլերեն» առարկայից։ Հիշեցնենք, որ դիմորդները «Անգլերեն» առարկայից քննություն հանձնել էին հունվարի 31-ից, սակայն  այդ ժամանակ որոշ թեստերում արձանագրվել էր տեխնիկական խոտան: Դրանից հետո որոշում էր կայացվել կազմակերպել նոր քննություն։ 

Գնահատման և թեսավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ մարտի 1-ի քննության համար հայտագրված է 6 177 դիմորդ։ Նա նշեց, որ  հունվարի 31-ին քննություն տալու համար հայտագրվել էր 7 222 դիմորդ, նրանցից քննությանը մասնակցել էր 7146-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ էր հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում։ Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել էին ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ էր հատկացվել` 30-45 րոպե։ Դրանից հետո ԳԹԿ-ն որոշում էր կայացարել քննության մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, մասնակցել մարտի 1-ի քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder