Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան. Փաշինյան
Հասարակություն
09:14 25/02/2026
Հայաստան

Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան. Փաշինյան

Քաղաքացիների կենսաթոշակները չավելացնելու ու դրա համար տարատեսակ հիմնավորումներ բերած Նիկոլ Փաշինյանը փոշմանել է։ Խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ տարեցներին տրվող թոշակները կավելանան։

«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ»,-ասել է նա։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը նշել է, որ կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10.000 դրամով՝ չհաշված հետվճարը, որի հիման վրա շահառուները դրանք կարող են բարձրացնել ևս 10.000 դրամով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան. Փաշինյան