Համարում եմ կուլտուրական ընտրակաշառք, PR խոդ է. Քաղաքացիները՝ թոշակները բարձրացնելու մասին
Հասարակություն
14:23 26/02/2026
Հայաստան

Համարում եմ կուլտուրական ընտրակաշառք, PR խոդ է. Քաղաքացիները՝ թոշակները բարձրացնելու մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից մինչև 10 հազար դրամով ավելանալու է թոշակները։ Պետական բյուջեով նման բարձրացում նախատեսված չէր, բացի այդ՝ շուրջ երկու ամիս առաջ հենց Փաշինյանը ԱԺ ամբիոնից հիմնավորում էր, թե ինչու դա չպետք է անել։

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու»,- հայտարարել էր Փաշինյանը։

Ի՞նչ է փոխվել ընտրություններից 3 ամիս առաջ։ Panorama.am-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն հիմնականում թոշակառուները թոշակների բարձրացման որոշման մասին, մասնավորապես՝ ինչու կառավարությունը որոշեց բարձրացնել թոշակներն ու արդյո՞ք այդ 10 հազար դրամը բավարար է թոշակառուների որոշ կարիքներ բավարարելու համար։

Քաղաքացիները հիմնականում ողջունում են, որ թոշակները բարձրանալու են, սակայն նշում են՝ քիչ է, այդ 10 հազար դրամը որևէ բան չի փոխելու թոշակառուի կյանքում։ Որոշները դա կապում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։

«Համարում եմ՝ դա կուլտուրական ընտրակաշառք է։ Իրենք պարգևավճար են ստանում, ժողովրդին կուտ են տալիս, ասում են, կերեք էլի»,- ասաց քաղաքացիներից մեկը։ 

«Ընտրություններից առաջ բոլորն էլ նման քայլեր անում են, ուզում են ժողովրդին ցույց տալ, որ լավ որոշումներ են ընդունում։ PR խոդ է, բոլորն էլ անում են»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ 

Քաղաքացիները մեկն ուղղակի ասաց. «Քաղաքական որոշում է»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder