Ես պատրաստ եմ ապացուցել իմ անմեղությունը, բայց դրա համար պետք է լինի արդարություն. Արթուր Սարգսյան
Իրավունք
17:42 26/02/2026
Հայաստան

Ես պատրաստ եմ ապացուցել իմ անմեղությունը, բայց դրա համար պետք է լինի արդարություն. Արթուր Սարգսյան

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանն իր նկատմամբ խափանման միջոցի հարցի քննության ժամանակ հայտարարեց՝ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, համարում է քաղաքական հետապնդում։

«Այս ամենի նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ իմ քաղաքական գործունեության կասեցումը»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նա նշեց՝ չի եկել այստեղ արդարություն հայցելու, գիտի, որ այս դատարանում որոշումները կայացվում են քաղաքական վերնախավի կաբինետներում։

«Ես պատրաստ եմ ապացուցել իմ անմեղությունը, բայց գիտենք, դրա համար պետք է լինի արդարություն։ Բայց մենք այս 8 ամիսների ընթացքում համոզվեցինք, որ այս դատարանում արդարություն չկա։ Իմ ասածը մեկն է՝ ես արժանապատիվ հայ եմ, սյունեցի եմ, մի մարդ եմ, որը երբեք չի հանձնվել ու չի լռել»,-ասաց նա, ինչին հետևեցին դատարանում ներկա անձանց ծափահարություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder