Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարչապետի ընտանեկան դրաման զուտ անձնական կյանքի գաղտնիության տիրույթում չենք կարող դիտարկել. ՏԱ փորձագետ
«Վարչապետի ընտանեկան դրաման զուտ անձնական կյանքի գաղտնիության տիրույթում չենք կարող դիտարկել։ «Բան մի հարցրեք՝ իրենց անձնական կյանքն է»։ Ո՛չ»,-նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Շուշան Դոյդոյանը։
Նրա խոսքով, ամուսնալուծությունն իրենց անձնական կյանքն է, բայց մարդիկ իրավունք ունեն հարցեր տալու այն ամենի մասին, ինչը կարող է առնչվել նրանց պետական գործառույթներին։
«Ասենք՝ ամուսնալուծույթունն արդյո՞ք բերում է շահերի բախման, հայտարարագրած գույքի և արված հայտարարությունների միջեւ ակնհայտ հակասությունների, անվտանգության ռիսկերի - սրանք հանրային հետաքրքրության հարցեր են, և մարդիկ իրավունք ունեն հարցեր տալու և տեղեկություններ ստանալու»,-մանրամասնում է Դոյդոյանը։