Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում ու դրա շուրջ իրադարձությունների համատեքստում դեպի Երևան ու Երևանից արաբական երկրներ ուղղությամբ մի քանի չվերթներ ժամանային փոփոխությունների են ենթարկվել։
Panorama.am-ը «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից տեղեկացավ, որ հետաձգվել են Դուբայից, Աբու Դաբիից դեպի Երևան չվերթները, ինչպես նաև Երևանից դեպի այդ երկու քաղաքներ թռիչքները։
Օդանավակայանից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ Դուբայ-Երևան ժամը 12։25 նախատեսված չվերթի օդանավը Երևանում կլինի ժամը 17։10-ին։ Աբու Դաբի-Երևան ժամը 12։55-ին նախատեսված չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Քուվեյթ-Երևան չվերթը չեղարկվել է։
Ըստ այս պահին առկա տեղեկատվության, այսօր նախատեսված բոլոր երեք Երևան-Դուբայ, ինչպես նաև Երևան-Աբու Դաբի, Երևան-Քուվեյթ չվերթները հետաձգվել են անորոշ ժամաակով։
