Թրամփը հրապարակայնացրեց Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայմանը. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
12:24 02/03/2026
Հայաստան

Թրամփը հրապարակայնացրեց Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայմանը. Քաղաքական վերլուծաբան

«Թրամփը հրապարակայնացրեց Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայմանը` կառավարող ռեժիմի փոփոխություն։ Ռահբարի ժամանակավոր փոխարինողի պաշտոնում մեկ օր առաջ նշանակված Արաֆիի սպանության մասին տեղեկատվությունը պետք է դիտարկել այս դիրքորոշման համատեքստում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։

Նրա խոսքով, Միացյալ Նահանգների և նրա դաշնակից Իսրայելի համար Հեղափոխության պահապանների կորպուսի ներգրավումը ապագա իշխանական համակարգում կարմիր գիծ է։

«Առաջիկա օրերին կանխատեսելի է իրանական գործող ռեժիմի առանցքային ռազմաքաղաքական ղեկավաիների ֆիզիկական ոչնչացմանը միտված ռազմական հասցեական գործողությունների շարունակումը։ Մեսիջը հստակ է` Իրանը չի կարող լինել հակաամերիկյան աշխարհաքաղաքական ճամբարում։ Հեղափոխական իշխանափոխության անհնարինության պայմաններում առավել կանխատեսելի են երկու սցենարներ. գործարք ներկա ռեժիմի հետ կամ Իրանի մասնատման ծրագրի գործնական գործարկում»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder