Թեհրանը որևէ բանակցություն չի վարելու Միացյալ Նահանգների հետ. Ալի Լարիջանի
Քաղաքական
10:42 02/03/2026
Տարածաշրջան

Թեհրանը որևէ բանակցություն չի վարելու Միացյալ Նահանգների հետ. Ալի Լարիջանի

«Թեհրանը Վաշինգտոնի հետ երկխոսությունը վերսկսելու ծրագրեր չունի»,  հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Մենք որևէ բանակցություններ չենք վարելու Միացյալ Նահանգների հետ», - գրել է նա իր Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ։

Լարիջանին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքը քաոսի մեջ է գցել «դատարկ հույսերով» և այժմ վախենում է «ամերիկյան զորքերի շարքում հետագա կորուստներից»։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը «Ամերիկան ​​առաջինը» քաղաքական սկզբունքը վերածել է «Իսրայելն առաջինը» սկզբունքի՝ զոհաբերելով զինվորականությունը հանուն Թել Ավիվի ձգտումների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թեհրանը որևէ բանակցություն չի վարելու Միացյալ Նահանգների հետ. Ալի Լարիջանի