Կարո՞ղ են հիվանդները, հղիները, դեռահասները պահք պահել
Օրվա թեմա
09:50 03/03/2026
Հայաստան

Կարո՞ղ են հիվանդները, հղիները, դեռահասները պահք պահել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանել է Պահքի հետ կապված մի քանի հարցի. 

Կարելի՞ է մեղր ուտել Մեծ Պահքին։

Այո։ Ի դեպ, Ավետարանը Սուրբ Հովհաննես Մկրտչի մասին ասում է, որ նա անապատում  սնվում էր նաև վայրի մեղրով։

Կարելի՞ է տնօրհնեք անել Մեծ Պահքին։

Ոչ, պետք է սպաել Սուրբ Զատիկին։

Կարո՞ղ են հիվանդները, հղիները պահք չպահել։

Այո, այս հարցում  պետք է հետևել բժշկի ցուցումներին։

Կարո՞ղ են դեռահասները պահք պահել։

Այո, եթե այն չի վնասում առողջությանը և խանգարում ուսումնառությանը։

Կարելի՞ է պահք պահել կեսից։

Սկսեք այսօրվանից։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից  մեկնարկել է  է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder