Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն
Առողջություն
17:33 09/03/2026
Հայաստան

Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն

2026 թվականի 10-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 1.4 անգամ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի հաղորդմամբ, ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder