Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիվանդները պահք պահե՞ն, թե՞ ոչ։ Այս հարցին պատասխանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը.
«Այս հարցում նախ և առաջ անպայման խորհրդակցենք բժշկի հետ։
Մեծ պահքի նպատակը ոչ թե մարդու առողջությանը վնաս հասցնելն է, այլ պահպանելն ու ավելի բարելավելը։ Բնականաբար, պահքը հակացուցված է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է շաքարային դիաբետը, ստամոքսի հետ կապված զանազան հիվանդություններ։
Հասկանալի է, որ պահքը չի պահանջվում նաև հղիներից, բայց պահքը կարող է օգտակար լինել ավելորդ քաշ, խոլեստերին ունեցող մարդկանց համար։
Մի մոռացեք, որ պահքը պետքը է ուղեկցվի անպայման Սուրբ գրքի ընթերցանությամբ, աղոթքով ու ապաշխարհությամբ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։