Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուժեղ տնտեսությունը բերում է ուժեղ անվտանգություն, երաշխավորված խաղաղություն. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ անվտանգության հիմքը ուժեղ տնտեսությունն է։ Որպեսզի ունենանք ուժեղ անվտանգության և երաշխավորված խաղաղություն մեր երկրում, մենք պետք է կառուցենք ուժեղ տնտեսություն»,- նշում է է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա հիշեցնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի՝ դեպի ուժեղ Հայաստան տանող 5 քայլերի մասին։
«Սամվել Կարապետյանը ստեղծելու է 300 հազար աշխատատեղ, փոքր բիզնեսն ազատվելու է հարկերից, որպեսզի զարգանա, ապահովվելու են մատչելի բժշկություն, բոլոր գյուղական համայնքներում լինելու են բազմաթիվ մթերման կայաններ, որպեսզի գյուղացու բերքն այլևս չվաճառված չմնա, բնականարանային խնդիրը վերջնական լուծում է ստանալու 20 հազար մատչելի բնակարանների միրջոցով։
Միայն ուժեղ տնտեսությունով մենք կհասնենք ուժեղ անվտանգության, երաշխավորված խաղաղության՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ և մեր բոլոր հայրենակիցների մասնակցությամբ»,- ասում է Նարեկ Կարապետյանը։