Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
75 տարի այս շենքը ծառայել է գրականությանը, հիմա վիճարկում են՝ որ ի՞նչ. Գրողների միության նախագահ
«Մենք մեր ճշմարտությունն ենք ներկայացնում, կարծում եմ, ինչ-որ չափով ընկալելի կլինի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ պատասխանելո հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն դատարանից, որտեղ քննվում է Հայաստանի գրողների միության շենքի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով դատախազության հայցը։
Նա նշեց, որ Երևանի Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքը 75 տարի ծառայել է գրականությանը, գրողներին։
«Այս շենքը ստեղծվել է գրականության, գրողների միության համար, հիմա վիճարկում են՝ որ ի՞նչ»,- ասաց Միլիտոնյանը։
Նա հայտնեց, որ ապրիլին կկայանա երեք դատական նիստ։
Հիշեցնենք, որ 2024 թվականից իշխանությունը, ի դեմս գլխավոր դատախազության, նախաձեռնել է «Հայաստանի գրողների միության» և «Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու գործընթաց, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։
Ստեղծագործական միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու դատախազության որոշումը։ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ դիմել է Վարչական դատարան Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների շենքերի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով։ Դատախազությունը պնդում է, որ 1990-ականներին Աբովյան 16 ու Բաղրամյան 3 հասցեներում գտնվող շենքերն ապօրինաբար են սեփականաշնորհվել ու տրամադրվել միությունները ներկայացնող հասարակական կազմակերպություններին։