Միքայել Սրբազանի դեպքում խափանման միջոցը չէր կարող գոյություն ունենալ, եթե առանց քաղաքական հետապնդման քրգործ լիներ. փաստաբան
Իրավունք
17:06 19/03/2026
Հայաստան

Միքայել Սրբազանի դեպքում խափանման միջոցը չէր կարող գոյություն ունենալ, եթե առանց քաղաքական հետապնդման քրգործ լիներ. փաստաբան

«Ոչ մի չափանիշ չի համապատախասում այն հանցակազմին, այն արարքին, որը վերագրվում է Միքայել Սրբազանին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններից Մարինե Ֆարմայանը

Ըստ նրա, խափանման միջոցը չէր կարող գոյություն ունենալ, եթե իրական, առանց  քաղաքական հետապնդման քրեական գործ ունենային. «Նախ չէինք կարող մաքուր քրեական գործ ունենալ, իսկ եթե, ենթադրաբար, ունենայինք էլ, ապա խափանման միջոցը, մեր դիտարկմամբ, պետք է վերացվեր, քանի որ հիմքը չկար»։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի երեկվա որոշմանը, ըստ որի մերժվեց փաստաբանական խմբի միջնորդությունը` Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու վերաբերյալ, փաստաբանն ասաց. «Բացասական ենք գնահատում։ Մեր գնահատմամբ, խափանման միջոց կիրառելու որևէ հիմք չկա։

Տնային կալանք կիրառելու միակ հիմքը դրվել է նոր արարք կատարելը։ Այսինքն, նոր արարք, ըստ էության, Սրբազանը ենթադրվում է  պետք է կատարի խոսքի, կոչի միջոցով։ Նոր արարք կատարելու հավանականությունը 0 է։  Դրա համար գտնում ենք, որ խափանման միջոցը պետք է ընդհանրապես վերացվի, իսկ ինչ վերաբերում է այս խայտառակ քրեական վարույթին, ընդհանրապես,  չպետք է գոյություն ունենար, չկա կոչ, չկա որևէ դիտավորություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder