Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կշարունակենք պնդել՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով պետք է կայացվի արդարացման ակտ, նրանց արարքում հանցակազմ չկա. Մելիքյան
«Դեռևս բանտային կալանքի տակ գտնված ժամանակահատվածում միջնորդություն էինք ներայացրել դատարան՝ առողջական վիճակից ելնելով փոխել Նարեկ Սամսոնյանի կալանքը վարչական հսկողությամբ։ Այսօրվա նիստում քննվել է հենց այդ միջնրոդությունն ու բավարարվել է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ թեև վարչական դատարանը կալանքը փոխել էր տնային կալանքի, սակայն առաջին ատյանի դատարանին պնդել էին իրենց միջնորդությունը։
«Դատարանը դեռ փետրվարի վերջին այս օրն ընտրեց որպես նիստի օր մեր հրատապ միջնորդությունը քննարկելու համար։
Մենք այսօրվա նիստում պնդեցինք մեր միջնորդությունը, դատարանը որոշեց բավարարել՝ կիրառելով վարչական հսկողություն, պայմանը՝ ցանկացած հրապարակային խոսքի արգելք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ իրենք շարունակում են պնդել՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի արարքում հանցակազմ չկա, սա այն քիչ դեպքերից է, երբ միջազգային կառույցները ևս արձագանքել են։
«Մենք շարունակելու ենք մեր դիրքորոշումը պնդել, որ դատարանը պետք է կայացնի արդարացման դատական ակտ ինչպես եղել էր առաջին գործով»,- ասաց Ռ.Մելիքյանը։
Նա ազատություն ցանկացավ նաև Վազգեն Սաղաթելյանին. «Խիստ անարդար է, որ նա գտնվում է բանտում՝ անազատության մեջ»։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են 2025 թ. նոյեմբերի 13-ին։ 2026 թ. հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել է նրանց կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։ 15 օր հացադուլի մեջ գտնվեուց հետո Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի փետրվարի 19-ին որոշմամբ։
Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նրանք հետապնդվել էին ազատ խոսքի համար խուլգանության մեղադրանքով։