Վարկով ենք ապրում, ներդրող չկա. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
10:44 27/03/2026
Հայաստան

Վարկով ենք ապրում, ներդրող չկա. Նարեկ Կարապետյան

«Մեր երկրի ղեկավարը վերջին 8 տարվա մեջ ավելի շատ պարտք է վերցրել, քան մեր երկիրը 28 տարվա մեջ»,- Գորիսում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա, ամեն օր Հայաստանի վրա 3 միլիոն դոլար պարտք է։

«Վարկով ենք ապրում, ներդրող չկա»,- ընդգծել է Ն. Կարապետյանը։

Այնուհետև նա հարցադրում է արել. «Վերջին 8 տարվա ընթացքում Հայաստան որևէ մեծ ընկերություն եկե՞լ է, աշխատատեղերի աճ տեսե՞լ ենք։

Գիտեմ, ասֆալտ է արվել, բայց արվել է հարկերից ու պետական պարտքից։ Ծախս է արել, եկամուտ չի բերել։ Իրական առաջնորդն  եկամուտ բերող բաներ է բերում երկիր, ներդրումները եկամուտ են թե բյուջեի համար, թե աշխատատեղ են ժողովրդի համար»։

Ն. Կարապետյանի խոսքով, հայերն իրենց բնույթով ձեռներեց են, Հայաստանից դուրս շատ լավ են ապրում, ինչը վկայում է  աշխատասիրության, խելքի մասին։

«Իսկ ինչո՞ւ է  Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ ապրող երկիրը։  Մինչև հիմա տնտեսությունից հասկացող գործիչ չենք ունեցել։ Ամեն ինչ փորձել ենք, հիմա այս մեկը փորձենք՝ մարդ, ով փողի կարիք չունի, մարդ, ով արդեն հարուստ է գալիս»,- ասել է Նարեկ Կարապետյանը՝ նկատի ունելով իրենց կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարկով ենք ապրում, ներդրող չկա. Նարեկ Կարապետյան