Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին և երեխա
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջարանին հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին և երեխա։
«Զոհվել է 246 կին, որոնցից 216-ը՝ 18 տարեկանից փոքր, իսկ 17-ը՝ 5 տարեկանից փոքր»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ իրանական հեռուստատեսությամբ ասել է Մոհաջարանին ։
Նա չի ներկայացրել զոհերի ընդհանուր թիվը։
«Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում վիրավորվել է ավելի քան 22,000 մարդ։
Վերջին ընդհանուր զոհերի թիվը մարտի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝ ավելի քան 1,300։ Այդ ժամանակվանից ի վեր Իրանի իշխանությունները միայն թարմացրել են զոհերի ընդհանուր թիվը։ «Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում վիրավորվել է ավելի քան 22,000 մարդ։