Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
Քաղաքական
11:32 01/04/2026
Հայաստան

Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

«Մահաբեր, պատերազմաբեր Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է  խաղաղության մասին։ Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում»,- նշում է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։ 

Ըստ նրա, թույլ և ժամանակավոր խաղաղություն է, որովհետև հիմնված է բացառապես միակողմանի  զիջումների վրա, զիջում՝ զիջման հետևից, արդեն զիջելու բան էլ չի մնացել։ 

«Հարց է առաջանում՝ երբ խոսում եք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, Ադրբեջանը Հայաստանի ո՞ր տարածքն է ճանաչում, այդ տարածքի մեջ մտնո՞ւմ են Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի, Սյունքի մարզերից օկուպացված տարածքները, թե դրանց մասին արդեն մոռացել են։ Դուք եք մոռացել, բայց ոչ մենք, Հայաստանն ուժեղ է լինելու Սամվել Կարապետյանի հետ»,- ասում է Ա. Հովսեփյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder