Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման մասին
Իրանի «Խաթամ ալ-Անբիա»գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է ևս մեկ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչի խոցման մասին։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, F-35-ը խոցվել և խփվել է կենտրոնական Իրանի օդային տարածքում՝ ԻՀՊԿ-ի նոր օդային պաշտպանության համակարգի կողմից։ Իրանական աղբյուրները հրապարակել են կործանիչից մնացած բեկորներն ու նշել՝ հաշվի առնելով հարվածի պահին և վթարի ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունը, օդաչուն, հավանաբար, չի կատապուլտվել։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը մարտի 19-ին հաջողությամբ հարվածել և մեծապես վնասել են ամերիկյան F-35 «ստելս» կործանիչը։
Ըստ աղբյուրի, կործանիչը խոցվել է նոր առաջադեմ օդատիեզերական պաշտպանության համակարգով։