Ինչ փոփոխություններ կկատարվեն առողջության ապահովագրական համակարգում
Առողջություն
16:53 07/04/2026
Հայաստան

Ինչ փոփոխություններ կկատարվեն առողջության ապահովագրական համակարգում

ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ 

Դրանով առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա խմբերի մեջ 2027 թվականի հունվարի 1-ից ներառել էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներին (վարորդներ):

Ընդլայնվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով շահառու ճանաչված անձանց շրջանակը:

Ապահովագրված անձանց փոխկապակցված անձանց մասով է հաջորդ փոփոխությունը: Առաջարկվում է, որ փոխկապակցված անձինք՝ ընտանիքի անդամները, որոնք ներգրավված չեն համակարգում, վճարեն եւ մասնակցեն ապահովագրության համակարգի շրջանակում տրամադրվող ծառայություններից:

Ապահովագրավճար վճարող անհատ ձեռնարկատերերի ապահովագրավճարների կատարման պատշաճ ապահովման նպատակով առաջարկվել է ապրիլի 20-ի փոխարեն կատարման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 20-ը:

Որոշակի խմբագրական փոփոխություններ են առաջարկվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի շրջանակում, նաեւ տարընկալումների պատճառ դարձած որոշ դրույթներ հստակեցվում են:


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder