Քո ուժը ցույց տուր քո թշնամու նկատմամբ, ով հիմա քո սահմանին կանգնած է, ոչ թե 18 տարեկան երեխայի նկատմամբ. Սայիդա Պողոսյան
Հասարակություն
16:04 09/04/2026
Հայաստան

Քո ուժը ցույց տուր քո թշնամու նկատմամբ, ով հիմա քո սահմանին կանգնած է, ոչ թե 18 տարեկան երեխայի նկատմամբ. Սայիդա Պողոսյան

«Անհնարին ոչինչ չկա, հանրային ճնշման տակ կարելի է հասնել դատական որոշման փոփոխությանը, նախադեպն ունենք»,-գլխավոր դատախազության դիմաց ի աջակցություն 18-ամյա Դավիթ Մինասյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցի հանրային գործիչ Սայիդա Պողոսյանը։

Ըստ նրա, այս իշխանությունները հետապնդում են երեխաներին, ցանկանում են իրենց ուժը ցույց տալ երեխաների նկատմամբ։

«Քո ուժը ցույց տուր քո թշնամու նկատմամբ, ով հիմա քո սահմանին կանգնած է, ոչ թե 18 տարեկան երեխայի նկատմամբ»,- ասաց Ս. Պողոսյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը,  պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։ 

ՔԿ-ից ավելի հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder