Այն հատվածներում, որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել, կամ հմտություններ՝ ժամանակ վերցնելու է. Փաշինյանը «Աջափնյակ» մետրոն էլ գցեց նախկինների գրպանը
Քաղաքական
11:42 09/04/2026
Հայաստան

Այն հատվածներում, որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել, կամ հմտություններ՝ ժամանակ վերցնելու է. Փաշինյանը «Աջափնյակ» մետրոն էլ գցեց նախկինների գրպանը

«45 տրոլեյբուսները, որոնք Ձեր հանձնարարականով և կառավարության ֆինանսավորմամբ Երևանը ստանում է, մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանի իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան»,-կառավարության նիստում հայտնեց Տիգրան Ավինյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ «Աջափնյակ» մետրոյի կայանի կառուցման ձգձգվող գործընթացին։

«Պետք է արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանում մետրոյի ոչ մի կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել։ Սա շատ մեծ նախագիծ է, բայց, որ էդ նախագիծն իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա։ Մենք ուզում ենք, որ ժամկետները հնարավորինս կարճ լինի, բայց, այնուամենայնիվ, նամանավանդ այն հատվածներում որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել, կամ հմտությունները հղկված չեն բավարար չափով, այն ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ «Աջափնյակ» կայանի թեման առանձին թեմա չէ և իրենց ռազմավարական մտածածն այն է, որ մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա,  ինչի արդյունքում նաև երթևեկության տրամաբանությունները կփոխվեն և արդյունավետությունը կմեծանա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder