Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կավարտեն Իրանից ոչ շատ մնացածի ոչնչացումը՝ ճիշտ պահին։
«Ճիշտ պահին... մեր զինված ուժերը կավարտեն ոչնչացումն այն ամենին ինչ մնացել է Իրանից»,-գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։
Կիրակի օրը ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, որը գլխավորել է ԱՄՆ պատվիրակությունը Իսլամաբադում Իրանի հետ բանակցություններում, հայտարարել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ երկարատև բանակցությունների ընթացքում։ Նա ասել է, որ ԱՄՆ պատվիրակությունը տուն կվերադառնա առանց համաձայնագրի։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։