Թրամփը սպառնացել է ոչնչացնել «այն, ինչ մնացել է Իրանից»
Քաղաքական
18:56 12/04/2026
Տարածաշրջան

Թրամփը սպառնացել է ոչնչացնել «այն, ինչ մնացել է Իրանից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կավարտեն Իրանից  ոչ շատ մնացածի ոչնչացումը՝ ճիշտ պահին։

«Ճիշտ պահին... մեր զինված ուժերը կավարտեն ոչնչացումն այն ամենին ինչ մնացել է Իրանից»,-գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։

Կիրակի օրը ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, որը գլխավորել է ԱՄՆ պատվիրակությունը Իսլամաբադում Իրանի հետ բանակցություններում, հայտարարել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ երկարատև բանակցությունների ընթացքում։ Նա ասել է, որ ԱՄՆ պատվիրակությունը տուն կվերադառնա առանց համաձայնագրի։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը սպառնացել է ոչնչացնել «այն, ինչ մնացել է Իրանից»