Այսինքը՝ ապրիլի 1-ից մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է հինգ հատ Գյումրի-Լառնակա «տուդա-աբռատնա» ավիատոմս առնի. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
17:24 15/04/2026
Հայաստան

Այսինքը՝ ապրիլի 1-ից մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է հինգ հատ Գյումրի-Լառնակա «տուդա-աբռատնա» ավիատոմս առնի. Նիկոլ Փաշինյան

«Ես հենց նոր խոսում էի ավիատոմսերի գների մասին և այս ընթացքում ինձ ուղարկեցին ավիատոմսերի սքրինշոթեր, որ կիրակի օրվա համար Գյումրի-Լառնակա 2 եվրոյով ավիատոմս կա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Շիրակ Թորոսյանի արձանագրմանը, թե բա 10 հազար դրամ թոշակները բարձարցնելուց հետո արդեն թոշակառուները չեն նայում իրենց երեխաների ձեռքերին, օգնության կարիք չունեն։

Նա ճշտեց, թե Գյումրի-Լառնակա 900 դրամով ավիատոմսը երկկողմանի է՞, թե՞ ոչ։ Կառավարությունից հուշեցին, որ միակողմանի է։

«Է՜՜՜՜ դէ ասա համը հանել են, էդ անելու բան էր։ Այսինքը ապրիլի 1-ին մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է հինգ հատ Գյումրի Լառնակա տուդա-աբռատնա տոմս առնի»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ խնդիրը միայն թոշակի նոմինալ արժեքը չէ, այլ հնարավորությունները, որ ստեղծել են իրենք 10 հազար դրամ թոշակը բարձրացնելով։

Փաշինյանը հայտարարեց, թե միջին թոշակը երբեք սպառողական զամբյուղից ցածր չպետք է լինի, բայց և ընդունեց, որ կան նաև գնաճային երևույթներ։

 Դրանից հետո կառավարության ղեկավարը կրկնեց այն թեզը, որ 63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկելու տարիք է։

Ելույթի վերջում դահլիճից հայտարարեցին, որ տոմսի արժեքը 12 եվրո է, ոչ թե 2։ Փաշինյանը նայեց հեռախոսի մեջ և կրկնեց որ 2 եվրո է իր մոտ և երևի արդեն բարձրացրին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder