Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռեալ Սոսյեդադը» հայտնել է Զախարյանի՝ հիմնական թիմ վերադառնալու մասին
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն հայտարարել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ հիմնական թիմ վերադառնալու մասին։
«Երեկ Զախարյանը հիվանդությունից հետո մասնակցել է իր առաջին մարզմանը։ Նա իրեն լավ է զգում և մարզվել է հիմնական թիմի հետ», - Sport24-ին ասել է ակումբի ներկայացուցիչը։
Զախարյանը այս մրցաշրջանում մասնակցել է 20 խաղի և խփել մեկ գոլ։ 22-ամյա կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել «Դինամո Մոսկվայից» 2023 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրը իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Նրա շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։